Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Մանուչարյանն ուղղաթիռի անկումը համարում է պատահականություն (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

«Աշխարհը զարգանում է , մարտահրավերները անթիվ են, իսկ Հայաստանը թմբիրի մեջ է»,- վերլուծելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը՝ հայտնել է Աշոտ Մանուչարյանը ։ Ըստ բանախոսի՝ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Աշոտ Մանուչարյանը համոզված է, որ մենք չունենք քաղաքական կուսակցություններ, մամուլ, դրա փոխարեն ունենք բանկային համակարգ՝ իր բարձր տոկոսադրույքներով։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում ուղղաթիռի անկումը  պատահականություն է եղել. « Համարում եմ պատահականություն, այսինքն, ես չեմ համարում, որ Իլհամ Ալիևը հանձնարարական էր  տվել, որ մի ուղղաթիռ այնտեղ թռներ հայերից պտտվեր ՝ խոցվեր։ Մերոնք էլ երևի ինչ-որ բան ճշգրիտ չեն որոշել»։