Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով դատավարությունը սկսվեց (տեսանյութ)

Հասարակություն
vernisaj1

Վերնիսաժի կրակոցների աղմկահարույց գործով տուժող Մնացական Սուքիասյանը բերման կենթարկվի։ Այսօր կայացած առաջին դատական նիստում նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։ Նա որեւէ պատշաճ տեղեկատվություն չէր ներկայացրել, ուստի բացակայությունը համարվեց անհարգելի։ Ընդհանրապես՝ դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով եւ տեւեց ընդամենը 15 րոպե։ Մինչ դատական նիստը վատացել էր ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի ինքնազգացողությունը։ Նա եւ Ներսես Մելքոնյանը մեղադրվում են խուլիգանության մեջ։ Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ նրանց հետ վիճաբանության մեջ մտած եւ գործով անցնող երրորդ ամբաստանյալի՝ Գոռ Առաքելյանի մեղադրանքը ավելի խիստ է։ Նա մեղադրվում է պանության փորձի, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու, դիտավորությամբ երկու եւ ավելի անձնանց առողջությանը ծանր, եւս մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ։ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ապօրինի զենքի մասով առայժմ մեկնաբանություն չի ցանկանում տալ, բայց պնդում է, թե իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից դրդված։ Այսօր գործով տուժողները՝ Մյասնիկ Հայրապետյանը եւ Արմինա Բադալյանը, նույնպես չէին ներկայացել դատարան, ուստի դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 3-ը։