Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հանդես կգա Բ դիվիզիոնում

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիա` 2015 թ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ լրատվական ծառայությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա Բ դիվիզիոնի մրցաշարում: Այն տեղի կունենա եկող տարվա հուլիսին Հունգարիայի Սեկեսֆերվար քաղաքում: Առաջնության վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: