Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրահովիտում 8 աշակերտ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։