Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ գյուղացուն օգուտ կլինի, ոչ բանակին (տեսանյութ)

Տնտեսություն
Daniel-Ioannisyan

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսության, բանակի սպառազինման և բանկային ոլորտներին։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը խոսելով բանակի սպառազինման հարցից, ասաց՝ եթե այսօր պաշտպանության նախարարությունը զինտեխնիկան ներմուծելով՝ որեւիցե վճար չի կատարում, որեւիցե լումա դուրս չի գալիս զինտեխնիկայի համար, ապա ԵՏՄ–ին անդամակցությամբ կգործի 18-20 տոկոս տոկոսադրույք։ Եւ, Եթե ՊՆ–ը ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից դուրս զինտեխնիկա գնի, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա գնի 20 տոկոսի հարկ ԵՏՄ բյուջե։ ԵՏՄ–ի անդամակցումը գյուղատնտեսության վրա եւս բացասական ազդեցություն կունենա։ Այս խնդիրներին անդրադարձավ փորձագետ Հովսեփ Ղազարյանը, նշելով՝գյուղատնտեսական վարկերի ոլորտում սպասվում են մեծ փոփոխություններ. «Կարեւոր է գյուղտեխնիկան, որի մեծ մասը ներմուծում ենք Չինաստանից ու Ճապոնիայից, իսկ ԵՏՄ անդամ երկրներից ընդամենը 20 տոկոսն ենք ներմուծում։ Տրակտորների գների, բեռնատար մեքենաների գնի աճ է սպասվում։ Պարարտանյութերի ներմուծման համար 8,3 տոկոս է, իսկ մենք պարարատանյութեր ոչ ԵՏՄ անդամ երկրների կողմից ենք ձեռք բերում։ Գյուղմթերքի գնաճ եւս կլինի»,–ասաց փորձագետը։ Բանախոսները նշեցին նաեւ այն օգտագործվող ապրանքների անունները, որոնք թանկանալու են հունվարի մեկից։ Դրանցից են՝ կարագ, հավի միս, խոզի միս, միրգ– բանջարեղեն եւ այլ մթերքներ։ Իսկ ձեթը կէժանանա 5 տոկոսով։