Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 տարի է սպասում են, որ գա պատվիրած կոստյումը տանի (տեսանյութ)

Հասարակություն
9zrG0PXSUdM

60 տարի առաջ էլ է Երեւանի կենտրոնում գտնվող  նորաձեւության  այս սրահը նույն տեսքն է ունեցել։ «Միքայել-Ռուզաննա» արհեստանոցում նույն գործիքներն են, նույն սեղաններն ու աթոռները։ Երեւանի հայտնի դեմքերը Վարպետ Միշայի մշտական հաճախորդներն էին։ Այսօր Վարպետ Միշայի արհեստանոցը ղեկավարում է նրա աղջիկը՝ Ռուզաննան։ Եթե նախկինում արհեստանոցը 12 հոգուց ավելի աշխատակից ուներ, ապա այսօր ընդամենը հինգն են,որից երկուսն են աշխատել Վարպետ Միշայի հետ։ Պատվերները շատ չեն, թեեւ գները մատչելի են։ Երիտասարդությունն, ըստ տիկին Ռուզաննայի, այսօր գերադասում է մասսայական, բրենդային հագուստ կրել։ Մշտական հաճախորդները միջինից բարձր տարիքի են։ Այստեղ պահպանվել են այնպիսի պարագաներ, որոնք դուրս են եկել կիրառությունից։ Սա միակ տեղն է, որտեղ կոստյումներն արդուկելու ու թրջելու հարմարանքները դեռ կան։ Ի դեպ, արհեստանոցի աշխատակիցները խնամքով պահում են կոստյումը, որը 20 տարի առաջ է պատվիրվել , բայց այդպես էլ տերը չի վերադարձել հետեւից։