Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքայի խումբ՝ Աղվան Հովսեփյանի հրամանով

Պաշտոնական
a4ebd0573e63951f4bb07e59a3b9ed0b

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Օմբուդսմենից ստացված գրություններում բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով   ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։ Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը: Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին