Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Ուրիխանյանի գույքի և դրամական միջոցների վրա. Առավոտ

Հասարակություն
Tigran-Urixanyan

Այսօր, Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակն, առանց դատարանի վճռի, արգելանք է դրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց, որ ԴԱՀԿ-ն նման քայլի է դիմել ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց դատարանի վճռի ու հավելեց. «Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչ իշխանական ուժերը և Տիգրան Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով»: Մանրամասներն՝ այստեղ