Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այլընտրանքային ծառայության տարբերակ ընտրողներ այս տարի չեն եղել (տեսանյութ)

Մարզեր
1416482711_zinkom

2015 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները վաղուց են մեկնարկել, որին մասնակցել են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Զորակոչի համակարգման նպատակով մարզային զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովների աշխատանքներն սկսվել են սեպտեմբեր ամսից: Այլընտրանքային ծառայության տարբերակ ընտրողներ այս տարի չեն եղել: Մեծ է եղել արտերկրից վերադարձողների թիվը: Զորակոչային բժշկական հանձնաժողովն իրականացրել է համապատասխան բժշկական հետազոտություններն ու ստուգումները հավուր պատշաճի: «Հիվանդ տղա բանակում չպետք է հայտնվի», - պաշտպանության նախարարի խիստ հրահանգն է: Իրականացված հետազոտությունները փաստել են, որ հիվանդությունների թվի նվազում կա, սակայն կան նաև դրանց որակական կազմի փոփոխություն: Ձմեռային առաջին զորակոչը կլինի հունվար ամսին:   Մանրամասները «Ցայգ» ՀԸ տեսանյութում