Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայրենադարձությունը խթանող օրենքը քնած է» (տեսանյութ)

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ասում է, որ իրենց հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր հաջողության են հասել արտերկրում, և հիմա որոշում են կայացրել տեղափոխվել Հայաստան։ «Պետք է ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում, և շատ կարևոր է, որպեսզի նրանք ռեալ պատկերացումներ ունենան Հայաստանի մասին»,-ասաց նա։ Կազմակերպության տնօրենը հատկապես կարևորում է հայաստանակենտրոն ինքնագիտակցության գաղափարի ձևավորումը, որպեսզի այն մարդիկ,ովքեր այսօր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, պահպանեն իրենց կապը հայրենիքի հետ. «Ունենալով ճիշտ կապ Հայաստանի հետ, դա նրանց կօգնի հայ մնալ, և պահպանել իրենց արժեքները։ Իսկ այդ կապն էլ իր հերթին ենթադրում է նաև այցելություններ Հայաստան, և տուրիստական մշակույթի զարգացում»։