Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վերադարձնել օդաչուների մարմինները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vertalet

Հայկական ուղղղաթիռը չպետք է հակառակորդին այդքան մոտ զորավարժություններ անցկացներ, hայտարարում է քաղաքական գործիչ՝ Գուրգեն Եղիազարյանը։ Իսկ հրամանատարը, ով ուղարկել է նրանց այնտեղ՝ պետք պատժվի։ «Թուրքը ամեն ինչի ընդունակա, թուրքը էն սրիկանա, որ անգամ զոհված մարտիկի դիակը չի տալիս»։ ԱԳ նախկին նախարար Ալիկ Արզումանյանին զայրացնում է՝ միջադեպի առիթով հնչած տարբեր մեկնաբանությունները։ «Սա ֆուտբոլային խաղ չի, որ մարդիկ ՖԲ-ներում գրեն ով ինչ պիտի անի։ Բոլորը դարձել են ռազմական ստրատեգներ։ Մենք ունենք մարտունակ բանակ, որը ղեկավարվում է պրոֆեսիոնալների կողմից եւ իրենք գիտեն ինչպես պատասխան տալ, մենք պետքա աջակցենք մեր բանակին ու կանգնենք զինվոր կողքին»։ Իսկ նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի ու դրա անձնակազմի ճակատագրերը դեռեւս մնում են անհայտ։ Միջազգային կառույցները շարունակում են բանակցությունները։ «Կարմիր խաչը շարունակում է իր դերը կատարել,որպես անկախ միջնորդ եւ կատարել հանձնարությունը՝ վիրավորների, կամ մահացածների հայրենադարձմամբ», - ասում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար ՝ Զառա Ամատունին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը՝ Արցախում էր, սակայն նրա միջնորդությունն էլ օգուտ չի տվել։ «Մեզ որպես պետություն չեն հաշվում , մեր հետ հաշվի չեն նստում, մեր արտաքին քաղաքականությամբ՝ մենք մեր հերը անիծել ենք»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց հացադուլ անող Դավիթ Սանասարյանը դեռ հույս ունի, որ հարցը կարող է լուծվել միջազգային կառույցների օգնությամբ։ Նա վստահեցնում է, որ կմնա այստեղ՝ մինչեւ օդաչուների մարմինները վերադարձվեն։ «Ես եղել եմ զինվոր, սահմանին կանգնած զինվոր ու ես ամեն ինչը տեսել եմ, ուզում եմ զգամ էն, ինչ էդ տղաներն են զգում», ասում է Ավագանու Բարեւ Երեւան խմբակցության անդամ՝ Դավիթ Սանասարյանը։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություններում միայն մի պատասխան են տալիս. նորություն լինելու դեպքում՝ կտեղեկացնենք։ Իսկ Ադրբեջանական կողմը այսօր արդեն հայտարարել է. կվերադարձնի հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված օդաչուների մարմինները՝ երբ հարկ համարի: