Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ կործանված ուղղաթիռի օդաչուների մարմինները վերադարձնելու մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar-11

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն ջանքեր չի գործադրում՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների դիերը։ «Սա իմ բողոքի ձևն է, որպես քաղաքացի և որպես այդ տղաների եղբայր։ Պահանջում եմ, որպեսզի շուտափույթ քայլեր ձեռնարկեն և տղաների դիերը, միգուցե ես սխալվում եմ ու տա Աստված, որ սխալվեմ,տղաները վերադարձվեն իրենց հարազատներին»,-ասաց նա։ Հայկական կողմը համարժեք պատասխան կտա,- վստահ է Դավիթ Սանասարյանը։ Բայց մի՞թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է կոշտ պատժամիջոցներ ձեռնարկի ընդդեմ ադրբեջանական ոճրագործության։ «Ավտանգություն և խաղաղություն ապահովելու մանդատ ունեն իրենք, և իմ համոզմունքով էդ մանդատը չեն իրականացնում արժանավույնս»,-նշեց Դավիթ Սանասարյանը։ Հացադուլավորին մոտեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոն։Վերջինս նշեց, որ իրենց իրավասությունների շրջանակը թույլ չի տալիս, որպեսզի իրենք զբաղվեն ԼՂՀ-ի հակամարտության խնդրով։ Այս կապակցությամբ նա ասաց հետևյալը. «Միակ բանը, որ ես կարող եմ անել, դա այն է, որ ես ձեր բողոքը կփոխանցեմ ԵԱՀԿ-ի համապատասխան ատյանների՝ քարտուղարություն և Մինսկի խմբին»։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ կատարվածը որակում է խայտառակություն, ընդ որում խայտառակություն նաև միջազգային հանրության համար։ Ըստ տիկին Բախշյանի՝ սա նրանց կողմից խտրական դրսևորում է, որը պարզապես անընդունելի է։