Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբանը՝ ԱԺ երիտասարդ պատգամավորների պահվածքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan1

«Բարոյական զարգացման աստիճաններ կան, և Ադրբեջանը գտնվում է դրանցից ամենացածրում»,-մասնագիտորեն այսպես է գնահատել այդ երկրի ժողովրդին հոգեբան Սամվել Խուդոյանը՝ շեշտելով, որ ադրբեջանցիները կիսավայրենի ցեղեր են։ Նա նշել է, որ երեխաների հոգեբանությանն է բնորոշ այն մտածելակերպը, թե ինչը օգուտ է տալիս, դա է ճիշտը, իսկ ինչը պատժվում է, դա սխալն է։ Հոգեբանն ընդգծել է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ կան մտավորականներ, բայց քիչ են։ Անդրադառնալով այդ երկրի նախագահի՝ համացանցում արված գրառմանն այն առնչությամբ, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, պարոն Խուդոյանը նշել է, որ դա պրիմիտիվ քայլ Էր Ալիևի կողմից։ «Գուցե իր ներսում նա հասկանա, որ դա սխալ է, անիմաստ, բայց ժողովրդին շոյելու համար նման հայտարարություններ է անում»,-նշել է հոգեբանը։ Նա բացատրում է դա այն հանգամանքով, որ ադրբեջանցի ժողովրդի մի ստվար զանգված դեմ է Ալիևին և վերջինս փորձում է սիրաշահել ժողովրդին։ «Մեր ժողովուրդը շատ ծանր ու հուզական է տանում այս և նմանատիպ իրավիճակները, և սրանով թշնամանքն ու վրեժի ցանկությունն է ավելանում»,-շեշտել է հոգեբանը՝ հորդորելով լրատվամիջոցներին ավելի զգույշ լինել այսօրինակ դեպքերը լուսաբանելիս և այդքան շատ չգրել վատի մասին։ Հոգեբանը խոսել է նաև օրեր առաջ Ազգային ժողովում պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Լևոն Զուրաբյանի միջև տեղի ունեցած վիճաբանության, մասնավորապես ոտքերին «ազատություն» տալու մասին։ Նա ժպիտով նշել է. «Ջահել են... Բայց, իհարկե, էթիկայի առումով անընդունելի է, և եթե ես լինեի նրանց կուսակցությունների ղեկավարների փոխարեն, շատ խիստ նկատողություն կանեի»։