Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"ՋՐԻԿ" ՀՈՒՅՍԵՐ

Հասարակություն

2004թ.ավարտին Երեւանը ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ՝ հարիր քաղաքակիրթ երկրներին, մեկ ամիս առաջ խոստացան Երեւանի Ջրմուղ-կոյուղի ընկերության ղեկավարները: Որպես առաջին քայլ, մայիսին ընկերությունը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել էր Նոր Նորքի չորրորդ զանգվածի 54 բազմաբնակարան շենքեր:

Բայց բնակիչներին «քաղաքակիրթ» ապրել հաջողվեց ընդամենը երկու ամիս` ներկայումս նրանք ջուր են ստանում 6 ժամ:«Բնակիչները չափից ավելի ջուր են ծախսում, իսկ դրա դիմաց չեն վճարում», - Ջրամատակարման վատացման պատճառն այսպես բացատրեց Երեւանի Ջրմուղ-կոյուղի ընկերության մամլո քարտուղար Մուրադ Սարգսյանը:

Հակառակ այս փաստի, Ջրմուղ-կոյուղի ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ մայրաքաղաքի ջրամատակարման բարելավման ծրագրի ժամկետները մնում են անփոփոխ. այսինքն՝ դեռ կա հույս, որ երեք տարի հետո Երեւանը կունենա շուրջօրյա ջրամատակարարում: