Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեթթին գրավեց երրորդ տեղը

Մշակույթ
betti

Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին «Արևի մարդիկ» երգով գրավեց երրորդ տեղը։ «Դու իմ ամենաառաջին սերն ես» երգով հաղթեց 14-ամյա իտալացի Վինչենցո Կանտիելոն, երկրորդը Բուլղարիան ներկայացնող Քրիսիա Մարինովա, Հասան և Իբրահիմ Իգնատով եղբայրներ եռյակն էր՝ «Երեխաների մոլորակ» երգով։ Մրցույթի մասնակից պետությունները 16-ն էին՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: