Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարվածը ռազմական հանցագործություն է. Կոմանդոս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
komandos

Ադրբեջանն ուզում է մեզ պահել լարվածության մեջ: Այսօր Հայք վերլուծական-տեղեկատվական կենտրոնում, խոսելով «Ադրբեջանական սադրանքը պատերազմի վերսկսման վտանգ, հայկական կողմի հակաքայլերը» թեմայի շուրջ նշեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Ըստ նրա՝ Ադրբեջանը որեւէ նորմի չի ենթարկվում, եւ օրեր առաջ ԼՂՀ ուղղաթիռի ոչնչացումը Ադրբեջանի կողմից կարող է լինել կառավարական որոշում. «Այդ հանցագործութան համար ոչ միայն զինվորականներն են մեղավոր, այլեւ կառավարությունը, եւ պետք է դրա համար հետաքննություն անցկացնել: Սա ռազմական հանցագործություն է»: ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել. «Ոչ թե ագրեսիա է տեղի ունեցել, քանի որ ագրեսիան դա այն է, երբ հակառակորդի ուժերը ներթափանցում են քո տարածք, այլ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտում: Անկախ նրանից, թե ինքնաթիռը ինչքան է մոտեցել հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ այստեղ որեւէ սահմանափակում լինել չի կարող, հայկական կողմին որեւէ մեղադրանք ներկայացնել հնարավոր չէ: Տեսաերիզում հստակ երեւում է, որ ուղղաթիռը չունի մարտական զենք ու չի մտել ադրբեջանական տարածք: Որեւէ հիմնավորում ադրբեջանական կողմից չի կարող ճիշտ լինել»: Պարոն Հարությունյանը հիշեցրեց միջազգային հանրության արձագանքը, որը միանշանակ մեղադրեց Ադրբեջանին, որ ԼՂՀ-ում ոչնչացվել է ուղղաթիռ, որը կատարում էր ուսումնական թռիչք. «Նիկոլայ Բորդյուժան եւս ասել է, որ սա բերելու է հակամարտության լարման: Բանն այն է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով հարցին լուծում տալ, դրա համար վախի մթնոլորտ է փորձում սերմանել»: