Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապ օգնության մեքենա՝ նախագահականի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
naxagahakan

Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։ Նրանք արդեն 3-րդ օրն է՝ դիմել են բողոքի նման ծայրահեղ քայլի, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործի վրա։ Վերջինս դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման՝ «Մանանա գրեյն» ընկերությունից կատարված 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար։ «Մտավախություն ունենք, որ նորից պատվեր կկատարեն դատավորները, դրա համար այստեղ նստացույց ենք սկսել եւ հացադուլ ենք անում»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Առուշանյանը։ Նրան բժիշկներն առաջարկել էին գլյուկոզա ներարկել, սակայն վերջինս հրաժարվել էր։ Ներկայումս Անահիտ Առուշանյանի որդու գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում։ Գործի դատաքննությունն ավարտվել է եւ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 17-ին, սկսելու են վիճաբանությունները։ Հարազատները փաստում են, որ գործը հիմնված է վարկածների վրա։ Աշոտի դեմ ցուցմունք տված Արտաշես Գալուստյանը ինքնասպան է եղել։ Ցուցմունքն էլ նախաքննության ընթացքում կորզվել էր բռնությունների միջոցով։