Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ակցիա ՍԴ-ի մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
akcia

Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ԵՏՄ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Սահմանադրական դատարանում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Ֆինանսաների փոխնախարար Սուրեն Կարայանը։ Քիչ առաջ ՍԴ-ն գնաց որոշում կայացնելու։ Իսկ այդ ընթացքում դրսում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ այս պայմանագրի վավերացման։ Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին կանգնել ՍԴ մայթին, նրանց հրելով մյուս մայթ են տանում՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։։ Այս պահին ակցիայի մասնակիցների կողքին են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Այստեղ են նաեւ զոհված զինվորների ծնողները՝ ցուցապաստառներով։ SD Action sd akcia