Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկխոսություն Ռուբենի հետ՝ օվկիանոսից օվկիանոս

Մշակույթ
marine2

Մրսած ընթերցողներ, մեկ բաժակ տաք թեյ եւ հաճելի մթնոլորտ՝ Արամ Պաչյանի գրքի շնորհանդեսին։ Շնորհանդեսը կարծես իր գրքի առաջին ստեղծագործության առաջին տողերը լինեն, որտեղ հրեշտակներ են թույլ դողդողում, բայց որոնք չեն փախչում։ «Օվկիանոս» անունը կրող գիրքը նվիրված է արձակագիր Ռուբեն Ֆիլյանին,  ով իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Խաղաղ օվկիանոսի ափին.«Գիրքը երկխոսություն է Ռուբենի հետ օվկիանոսից օվկիանոս»,–ասում է Արամ Պաչյանը։ marine5   marine1   marine4   Գրքում ներառված են Պաչյանի նոր պատմվածքներն ու էսսեները։ marine Թեեւ մամուլում Արամ Պաչյանը պարբերաբար գրում է իր ստեղծագործությունները, բայց գիրք հրատարակելու անհրաժեշտությունը կար, քանի որ կարեւորում է իր աշխատանքը գրքով տեսնել. «Գրքով հնարավոր է վերլուծություններ անել, եզրահանգումների գալ, հասկանալ, թե ինչ է իմ ուզածը։ Երբ շատ բան ես ուզում ասել, միշտ քիչ բան է հաջողվում ասել, բայց փորձել եմ ինչի մասին մտածում եմ, դա էլ փոխանցել ընթերցողիս։ Սա ընթացիկ գիրք է՝ իմ օրվա զգացողությունները։ Գրքում նորություն չկա, այն, ինչ միշտ ասել եմ, նույնի կրկնությունն է, որը գուցե եւ հետաքրքրական լինի, գուցե եւ՝ոչ»։ Այն հարցին, թե արդյո՞ք կարելի է 3 տարվա աշխատանքը ամփոփող գիրքը կոչել նաեւ օրագիր, Պաչյանն ասում է. «Ինձ թվում է, որ իմ օրագիրը ավելի հետաքրքիր է։ Բայց սա թող լինի հեղինակի օրագիրը, բայց ոչ՝ իմ»։