Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը միայնակ 15 հոգու տաքացնում է (տեսանյութ)

Քաղաքականություն
bDRZxMwxb8E

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի հավատում Եռյակի խոստացած թեժ աշնանը։ «Թեժ աշուն չի լինելու, որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է ավելցուկ էներգիա արտադրես։ Ես կարծում եմ Եռյակի էլեկտրաէներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ- որ բան թեժացնելու կամ տաքացնելու»,- ասել է Արմեն Աշոտյանը։ Իսկ հանրապետականի էներգիա՞ն, հարցին Կրթության եւ գիտության նախարարը պատասխանել է. «Չե՞ք տեսնում, այնքան շատ է, որ ես մենակ 15 հոգու տաքացնում եմ»։ Ի դեպ, Աշոտյանը ցանկանում է լինել Հայաստանի քաղաքական դաշտում որպես իշխող հանրապետական քաղաքական ուժի վառ ներկայացուցիչ։ Հարցին, իսկ երբ Հանրապետականը իշխող չլինի՞, պատասխանել է, որ կդարձնեն իշխող եւ առաջատար։