«Իշխանափոխության համար 500 հազար մարդ կես տարի հրապարակում պետք է մնա» (տեսանյութ)
Հայաստանը եզրափակում է ԵՏՄ անդամակցության գործընթացը` փաստում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Եվրոպայի հետ միայն փորձում է պահպանել կապերը։ Ներքին քաղաքական կյանքում Իսկանդարյանի գնահատմամբ՝ ոչինչ չի կատարվում. Եռյակի գործունեությունն այսպես է գնահատում. «Արտահերթ ընտրությունների նախադրյալ չեմ տեսնում»։ Փոփոխությունների անհրաժեշտությունը բավարար չէ, պետք է լինի ռեսուրս, որն ըստ նրա՝ չկա։ Քաղաքագետը հիշեցնում է, որ եռյակի կազմում գտնվող ԲՀԿ առաջնորդը նախագահական ընտրություններին չմասնակցեց, ՀԱԿ առաջնորդը՝ նույնպես, միայն «Ժառանգության» առաջնորդը մասնակցեց։ Ճիշտ է, ասում է, մեծ թվով ձայներ ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց խորհրդարանական ընտրություններին նրա կուսակցությունն ընդամենը 8 տոկոս ձայն հավաքեց։ «Երբ ընդդիմությունը 500 հազար մարդ կհավաքի հրապարակում և կես տարի «կպահի» այնտեղ, այդ ժամանակ կխոսենք հնարավոր իշխանափոխությունից։ Իսկ իշխանությունն ունի՞ արդյոք ռեսուրս սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այս առիթով քաղաքագետի գնահատականը դրական է։