Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի տունը 4 տարի է՝ հոսանքազրկված է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
azatamartik

49-ամյա ազատամարտիկ Գեւորգ Հակոբյանի օրը սկսվում է լրահոսին ծանոթանալով։ Մարտկոցով աշխատող ռադիոն անցուդարձից տեղեկանալու միակ միջոցն է։ Տանը հեռուստացույց ու համակարգիչ չկա, եթե անգամ լինեին, անջատված կմնային։ Այդպես էլ իր ընտանիքը չկազմած ազատամարտիկի տունը արդեն 4 տարի է՝ հոսանքազրկված է՝ պարտքերի պատճառով. «Ամեն գործ էլ ման եմ եկել՝ բանվորություն, պահակություն, ասում են՝ տարիքդ չի բռնում, մեզ ջահել տղայա պետք ու մի քանի տեղ դիմել եմ, ասել են լրացրու գրի ու մինչեւ հիմա պիտի ձեն հանեն, ես ել որ գնում եմ, ասում են՝ մի արի, մենք կզանգենք»։ Մինչեւ 2009 թվականը ՀԱԲ ջոկատի անդամը գոյատեւել է ազատամարտիկին տրվող թոշակով։ Հետո ինչ-ինչ պատճառներով դադարել է ստանալ։ Ինչու է ազատամարտիկը հետագայում հրաժարվել օգնությունից՝ դիտեք տեսանյութում