Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով «Հայաստանը համարել է տանձի կոթ» (տեսանյութ)

Հասարակություն
bf9135ef349023ea307ab611fac31699

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը լուրջ վերապահումներ ունի քրդական պատմության թուրք մասնագետ Իսմայիլ Բեշիքչիին շնորհված Պետական համալսարանի ոսկե մեդալի կապակցությամբ. «Իսմայիլ Բեշիքչին ուղղակի նշել է, որ Հայաստանը այդ ժամանակ Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկը՝ Հայաստանը եւս մի փոքրիկ հատված Քուրդիստանից, քրդական երկրից, բռնազավթել է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Պարոն Հացպանյանը զարմանում է՝ ինչպե՞ս պատմաբանը չգիտի, որ ցեղասպանության արդյունքում հայերը պատմական Հայաստան են կորցրել, որն այսօր զբաղեցրել է քուրդ բնակչությունը. «Ինքը ասում է՝ այո, քուրդերից մի հատված եւս մասնակցել է հայկական ցեղասպանության եւ Հայաստան երկրի բռնազավթման, բայց այժմ այդ տարածքը զբաղեցնում են քուրդերը, դա Քուրդիստան է եւ պիտի այդտեղ ազատ, անկախ եւ պետական մեղավոր ստեղծվի»։ Սարգիս Հացպանյանը թուրքերեն գիտի, նրա սեղանին Բեշիքչիի թուրքերեն գրված գրքերն են, նրանցում հայերի հասցեին բազմաթիվ տհաճ բաներ կան գրած, ավելին, քրդական թեմաներով ուրիշ պատմաբանների համար Բեշիքչին հեղինակություն է. «Ինչքան գիրք, որ լույս տեսել է, այս ամբողջ գրքերը Բեշիքչիին ռեվերանս տալով, Բեշիքչին ասել է, որ, Բեշիքչին գրել է որ, Բեշիքչիի հետազոտությունների առթիվ։ Բեշիքչին դարձել է այդ պատմաբանը, որի վրա փորձում են արձան կանգնեցնել»։ Բեշիքչին նենգափոխում է հայ ժողովրդի պատմությունը,-համոզված է Սարգիս Հացպանյանը։ Ի դեպ, թուրք լինելով քրդերի շահերը պաշտպանելը հայ ազատամարտիկը հերոսություն է համարում, Բեշիքչին դրա համար թուրքական բանտեր է նստել, բայց թող գիտությանը վերաբերվի գիտնականի նման «Ինքս եմ բանտերում եղել, խոշտանգվել եմ, հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Դա ինձ իբրեւ ի՞նչ, իրավու՞նք է վերապահում ասելու, որ Հայաստանը Հայաստան չէ, այլ տանձի կոթ է»,-ասում է նա։ Բեշիքչիի ազդեցությունն այնքան ուժեղ է Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում, որ արդեն հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրքեր են հրատարակում, օրինակ այն մասին, որ Վան քաղաքը հին քրդական բնակավայր է. «Երբ որ ասում ես Վան, մարդու մտքին ի՞նչ է գալիս առաջին հերթին, որ Վանի հայկական թագավորություն, որ Ուրարտու, որ Ռուսա թագավոր, որ Մհերի դուռը»։ Բեշիքչին քրդական է համարում նաեւ Արցախի ազատագրված տարածքները։ Սա արդեն սրբապղծություն է. «Իսմայիլ Բեշիքչին հոդված է տպագրում, որ հայերը բռնազավթել են քրդական տարածք, ազատագրված էդ ամբողջ տարածքը քրդաբնակ է եւ այդտեղից լարել են քրդերին»։ Սարգիս Հացպանյանն ուզում է, որ Բեշիքչին ներողություն խնդրի իր հոդվածների համար։ Ի վերջո, Հացպանյանի որդին հպարտանում է, որ իր հայրը հայկական տարածքներ է ազատագրել. «Մի՞թե իմ ազատագրած տարածքը ես բռնազավթիչ եմ եղել խաբար չեմ, ինքս ինձ հարց եմ ուզում ուղղել՝ Հացպանյան Սարգիս՝ դու բռնազավթի՞չ ես»։