Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով հայտարարեց ցրտերի մասին, նա էլ պետք է փոխհատուցի գյուղացուն» (տեսանյութ)

Հասարակություն
10.7.2014

Այս օրերի ցրտերը չեն ազդի գյուղատնտեսության վրա. համոզված է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը. «Արտառոց ցրտեր չկան, եւ պետք է հասկանանք, որ ձմեռ է մոտենում»: Պարոն Բերբերյանն ավելի շատ մտահոգված է նրանով, որ նախապես հայտարարվեց, թե սաստիկ ցրտեր են սպասվում. «Մարդիկ կան՝ ստեղծված են աժիոտաժ ստեղծելու համար, այն վնասները, որ գյուղացին կրեց, ով պետք է փոխհատուցի, կաղամբը փոքր-փոքր քաղեց, սմբուկը եւս, ո՞վ պետք է փոխհատուցի: Նա համոզված է, ով կառավարության նիստում հայտարարել է՝ ցրտահարություն է սպասվում, նա էլ պետք է փոխհատուցի գյուղացիներին»: Սակայն Հրաչ Բերբերյանը ուղիղ մեղադրանք ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հասցեին չհնչեցրեց, թեեւ կառավարության նիստում այդ մասին հայտարարել էր նա: Ագրարագյուղացիական միավորման նախագահին այսօր գյուղացիների կրած վնասից բացի, հետաքրքրում է գյուղմթերք արտադրողների եւ նրանց կազմակերպությունների մասին օրենքի ընդունումը: Նրա խոսքերով՝ եթե այդ օրենքը չընդունվի՝ ստեղծված 90 կոոպերացիաներից կեսը կփակվի. «Պետք է նրանց նկատմամբ արտոնություններ սահմանվեն»: Անդրադառնալով գյուղատնտեսական տարվան՝ պարոն Բերբերյանը նշեց, որ տարին շատ ծանր էր՝ ծիրանի մոտ 90 տոկոսի կորուստ է եղել, իսկ կարտոֆիլի կորուստն էլ կազմել է 50-80 տոննա: Վերջում նա հույս հայտնեց, որ հաջորդ տարին կայուն կլինի եւ շեշտակի ցրտահարություններ չեն լինի: