Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Սեւանի ճանապարհին

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.15-ին  «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 97 FQ 007, «ՎԱԶ 21-10» մակնիշի 33 PO 408 պետհամարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 12 SS 100 պետհամարանիշի, «Լեկսուս» մակնիշի 41 PV 444 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ա.-ը (ծնվ. 1954 թ.) և Ն. Տ.-ը (ծնվ. 1985 թ.), տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: