Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրեմլից ղեկավարվող հաքերային խումբը, որը լրտեսել է ՀՀ բանակը, ավելի է տուժել». Առավոտ

Քաղաքականություն
pn

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը օրերս տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ռուսաստանյան հաքերները լրտեսել են ՀՀ բանակը: Ըստ նրա՝ FireEye կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որի համաձայն՝ APT28 հաքերային խումբը հարձակումներ է կատարել Հայաստանի պաշտպանության բանակի (ՊՆ) աշխատակիցների վրա՝ ստեղծելով ՊՆ-ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը: Նա նաեւ հավելել էր, որ FireEye կազմակերպությունը վստահ է, որ, ամենայն հավանականությամբ, հաքերային խումբը ղեկավարվել է Ռուսաստանից՝ Կրեմլից: Մեդիափորձագետի կարծիքով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պատրաստված զեկույցից էլ կարելի է ենթադրել, որ հաքերային հարձակումները եղել են մինչեւ 2009 թվականը, այսինքն՝ ճիշտ այն ժամանակ, երբ պետական կայքերը եւ ցանցերը սկսել են ամբողջությամբ վերահսկվել անվտանգության կողմից։ «Առավոտն» այս առնչությամբ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ. «Մենք էլ տեղում չենք դոփում, հակապայքարը ենթադրում է ոչ միայն պաշտպանություն։ Մենք շատ չենք տուժել, ասեմ ավելին՝ իրենք ավելի են տուժել»: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ