Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը գողացել է ձայնարկիչը, վնասել անվադողերը

Կարևոր լուրեր Հասարակություն
27aa5afd139fb006e3b0b0fc9a78c1b8

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն և հաղորդում տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ Միչուրինի փողոցի թիվ 5 շենքի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի դռները բացելով` սրահից գողացել են ձայնարկիչ և դիտավորյալ վնասել ավտոմեքենայի երեք անվադողերը, թափքի մետաղյա հատվածները, դիմապակին` պատճառելով 460.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն