Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Պաշտոնական
Garegin_B

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ: Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման վեհ գործին: Դա հայրենանվեր առաքելություն է եւ արժանի է բարձր գնահատանքի: Վստահ եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեք իրականացնել Ձեր ազգանպաստ գործը` քրիստոնեական հավատքի զորավոր ուժով լուսավորելով մարդկանց հոգիները, միաբան ու միասնական պահելով աշխարհասփյուռ հայությանը, քանի որ դա է մեր պայծառ ապագայի կերտման միակ ճիշտ ուղին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հավետ զորացում ու բարգավաճում»:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ