Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթևի վանքում Նիկոլայ Ռիժկովը հիշեց իր ու ապագա կնոջ հանդիպումը. Առավոտ

Քաղաքականություն
57

Հոկտեմբերի 31-ին Գորիսի տարածաշրջանում էր ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը` Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Այդ այցը նախատեսված չէր Հայաստան գալու ծրագրի մեջ: Սակայն Մոսկվայում ընդառաջեցին Ն. Ռիժկովին: «Տաթևեր» ճոպանուղու հարակից թռիչքադաշտում վայրէջք է կատարում ուղղաթիռը: Այստեղ ռուս խորհրդարանականներին դիմավորում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: 59 Հյուրերը Տաթև են մեկնում ճոպանուղով և բարձրությունից դիտում ու հիանում աշնանային հանդերձով Հալիձորով, Սատանայի կամրջով, կարմիր-դեղին հագած անդնդախոր ձորերով: Ահա և Տաթևի վանքը: Այստեղ ամեն ինչ առինքնող է, վեհ և օդն անգամ ասես լցված է սաղմոսով: Եվ վանքում խորհրդարանականները մոմ են վառում, աղոթում: «Ահա ես նորից մեծ հաճույքով ձեզ մոտ եմ : Ես մոռացել եմ քաղաքը, սակայն չեմ մոռացել ճանապարհները: Մենք այն ժամանակ թթի օղի խմեցինք, լավն էր»-ասում է Ն. Ռիժկովը: 58 Մեր այն հարցին, թե` այսօր դուք Տաթևի վանքում հարսանիքի հանդիպեցիք, դա Ձեզ համար պատահականություն է, թե … Նա ասաց. «Իմ ամուսնությունը հիշեցի, որը տեղի է ունեցել 59 տարի առաջ: Ես աշխատում էի գործարանում: Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսից մեզ մոտ ուսումնական պրակտիկայի եկան մի խումբ ուսանողներ: Ես այդ ժամանակ հանդիպեցի իմ ապագա կնոջը: Մենք այն ժամանակ ուսանողական հարսանիք արինք: Մեկ տարի հետո ծնվեց մեր առաջնեկը»: Ամբողջական հոդվածը  այս հասցեով՝