Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնից ազատվել է «սեքս» սկանդալի՞ պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
2-nd-building-25-04-06-009-11

Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը հեռացվել է ամբիոնի վարիչի պաշտոնից։ «Ռեկտորատում լսեցին նրա հարցը. նա ըստ էության վաղուց էր ազատվել, նա հասարակական կարգով ամբիոնի վարիչ էր։ չիշտ որ ասեմ ետ երկու պաշտոնները իսկապես համատեղելի չեն», ասում է Կիրառական Մաթեմաթիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը։ Ռեկտորատի որոշման դեմ դժգոհող ֆիզիկայի ամբիոնի դասախոսները հրավիրել էին մամուլի ասուլիս։ Սակայն այն այդպես էլ չկայացավ։ Ասուլիսը սկսվելուց 15 րոպե առաջ ամբիոնի դասախոսները հրավիրվել էին ռեկտորի մոտ՝ խորհրդակցության։ Համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը վստահ է՝ նախապես իմացել են ու խոչընդոտել դրան։ «ես այստեղ տեսնում եմ սուր միտում», ասում է ԵՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը «Խորհրդակցությունը միտումնավոր չէր։ Ռեկտորը քննարկում էր հետագա աշխատանքը , նոր ամբիոնի վարիչի հետ», ասում է կիրառական մաթեմաթիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Նա նաեւ վստահեցնում է, թե ասուլիսի մասին ինքը տեղյակ չի եղել։ Մանրամասները՝ տեսանյութում