Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ծանրորդները կմեկնեն Ալմա Աթա

Սպորտ
sport-canramart

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկ-մարզուհի: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը այդ մրցումներում ընդգրկել է 6 ծանրորդուհի: Նրանք են Էլեն Գրիգորյանը (48 կգ քաշային կարգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը թիմ է հրավիրել 8 ծանրորդ. Սմբատ Մարգարյան (56 կգ քաշային կարգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան ( 77 կգ), Արա Խաչատրյան ( 77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան (+105 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ): Նշենք, որ աշխարհի առաջնությունը միաժամանակ օլիմպիական վարկանիշային է, ուստի կարեւոր է ոչ միայն մեդալների նվաճումը, այլեւ բարձր տեղեր զբաղեցնելը, որոնք միավորներ են տալիս երկրներին: