Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն չի՞ ուզում մեծամասնություն լինել (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahram-Bagdasaryan

Հանրապետականը նաեւ Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին է փորձելու վերցնել մեծամասնությունը, ո՞վ է կասկածողը. «Ո՞ր քաղաքական ուժը կցանկանա, որ ինքը չլինի մեծամասնություն» նկատում է ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ Վահրամ Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյանին համոզիչ չի թվում, որ արտահերթ ընտրություններում Հանրապետականը չի կարող Ազգային Ժողովում ունենալ այսօրվա մեծամասնությունը։ Բայց ընդդիմությունն առանց ընտրական օրենսգիրք փոխելու նոր ընտրությունների չի գնա, ասում է նա. «Սահմանադրական փոփոխություններից հետո անմիջապես պետք է լինի նաեւ ընտրական օրենսգիրքը»։ Պարոն Բաղդասարյանը բառացիորեն ասում է՝ Հանրապետականը, ինչպես մյուս քաղաքական ուժերը, ընտրությունների ժամանակ ամեն ինչ պետք է անի, որ լինի մեծամասնություն «Իհարկե, դեմ չենք լինի, ի՞նչ է պատահել»։ Բայց պարոն Ծառուկյանն է ասել՝ պետք է վերացնել Հանրապետականի մենաշնորհը։ Գյումրեցի ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ասում է, որ ապագա Ազգային Ժողովում Հանրապետականի մեծամասնություն լինելու ցանկության հետ իրենք կապ չունեն, իրենք ընդհանրապես այլ կարծիքի են մեծամասնություն լինելու մասին «Ես կոնկրետ 50+1 հասկացողությանը դեմ եմ, դա կապ չունի՝ Հանրապետական թե Բարգավաճ Հայաստան կուսակցություն»։ Այսինքն, խորհրդարանական քաղաքական ուժը հաջորդ ընտրություններին չի ձգտելու լինել մեծամասնություն եւ դառնալ կառավարող ուժ «Ընդհանուր Ազգային Ժողովի աշխատանքը իմ գնահատմամբ 50+1-ը արդյունավետ չէ», նշում է ԲՀԿ-ականը։ Ի դեպ, ո՞ր փուլում է մարզերում համազգային շարժման շտաբներ ձեւավորվելու մասին գործընթացը, որի մասին հոկտեմբերի 24-ին, որպես անհապաղ միջոցառում՝ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը «Էս պահի դրությամբ կոնկրետ ինչ-որ բան չկա», տեղեկացնում է Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը դեռ չգիտի, թե ինչ պետք է անեն այդ շտաբները, նրա բառերով, եռյակն իր գործունեությամբ կասի, թե գրասենյակներն ինչ են անելու «Էլի լինի արտահերթ ընտրությունների համար, բայց մենք կոնկրետ շտաբները պետք է ձեւավորվի՞»։ Պատգամավորն առայժմ, ի դեպ, չի կարող ասել, թե ինչ նկատի ուներ ԲՀԿ-ի ղեկավարը, երբ ասում էր, որ փոփոխություններն սկսելու համար, երկար սպասել չենք կարող։