Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փանիկ գյուղից 276 տուն տեղափոխվել է Վլադիվոստոկ, Կամչատկա. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Panik

Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց Փանիկ գյուղի բնակիչ Կորյուն Ավագյանը, որը երեկ եկել էր մասնակցելու իրենց հարևան գյուղի` Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքի մատուռի վերաբացման ու օծման արարողությանը: «Գյուղական կյանքը շատ է բարդացել հիմա, եթե խոպան գնալը չլինի, կողքի բոլոր գյուղերը լրիվ մարած են: Փանիկից 60-70 տնտեսություն միայն Կամչատկայում են ապրում, ունենք մարդիկ նաև Վլադիվաստոկում, մարդիկ արդեն ընտանիքներով են տեղափոխվել: Մեր գյուղի տնտեսությունների քանակը 800 է, որից 276 դուռ արդեն փակ է»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը ինչքան շուտ հեռանա իշխանությունից, այնքան շուտ ժողովրդի աչքերին լույս կգա: Ամբողջական հոդվածը՝ այստեղ