Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սքրինինգը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղի դեպքերը (տեսանյութ)

«Հայաստանում էբոլա վիրուսի դեպք, ճիշտ է, չի հայտնաբերվել, բայց չենք էլ կարող այն բացառել»,-հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։ «Իրականացվում է ուժեղ հսկողություն, որպեսզի երկիր մուտք չգործեն նման վարակի կասկածանքով անձինք»,-նշել է նախարարի տեղակալը։ «Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել է հարցը, որ մեր երկրում մահացությունների մոտ 80 տոկոսը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով։ Դրանցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։ Նշված և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով անցյալ տարվանից Առողջապահության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը։ Առաջիկա 3 տարիներին նախատեսվում է կատարել մեծածավալ սքրինինգներ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը։