Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Զարուհի Փոստանջյանի նախագիծը

Քաղաքականություն
1109cdc6f72c3cbcaa0db64581239089

Նոյեմբերի 2-ին ժամը 16:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ստորեւ՝ օրենքի նախագիծը:  

 ՆԱԽԱԳԻԾ

                      ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ                                                                                              ՈՐՈՇՈՒՄԸ

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  (ԱՐՑԱԽԻ) ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԱՊԱՀՈՎՄԱՆ  ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ  ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

            Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.
  1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
 
  1. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական  սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը:
 
  1. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
 
  1. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:
   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  (ԱՐՑԱԽԻ)  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ  ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ  ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ         ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`
  • Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)
  •   Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների  տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )
  • Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը: