Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Պետրոսյանի գործով վկա ոստիկանը մոռացել է ստորագրել. Փաստինֆո

Հասարակություն
vardan5

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դսատարանում շարունակվող Վարդան պետրոսյանի նկատմամբ հերթական դատական նիստն այսօր շարունակվեց դատակոչված վկաների հարցաքննությամբ: Առաջինը դատարանի դահլիճ հրավիրվեց Ոստիկանության Նաիրիի բաժնի ավագ տեսուչ Մկրտիչ Թարվերդյանը, ով դեպքի օրն օպերատիվ խմբի կազմում մեկնել է դեպքի վայր, ներկա է եղել և մասնակցել քննչական գործողություններին, մասնավորապես` դեպքի վայրի զննությանը: Հարցին, թե ովքեր են եղել քննչական գործողությանը մասնակցած ընթերակաները, ոստիկանը դժվարացավ հստակ պատասխանել` ասելով, որ եղել են շարքային քաղաքացիներ, երկու հոգի, որոնցից մեկը տարիքով, մյուսը` երիտասարդ, սակայն չկարողացավ նկարագրել նրանց` ասելով միայն, որ տարիքով ավագը սպիտակ մազերով էր: Վկան դժվարությամբ հիշեց նաև, թե վթարված ավտոմեքենաների մասերը, ապակիների կտորները ճանապարհի ո՞ր հատվածում են թափված եղել: Իսկ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վկա ոստիկանը` քննչական գործողությանը մասնակցելով հանդերձ, «մոռացել է» ստորագրել քննիչի կազմած արձանագրությունը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում