Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր հանցագործություններ (տեսանյութ)

2014 թվականի երրորդ եռամսյակում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է իշխանությունների տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր և ԶՊԾ-ների ու լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, հատկապես շեշտեց, որ այս եռամսյակում հայկական ԶՊԾ-ները գործել են որոշակիորեն լարված պայմաններում։ Բանախոսը փաստում է, որ լրագրողական հանրության համար լուրջ մարտահրավեր էր տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի սեպտեմբերի 22-ի որոշումը, որով մերժվեց «Հրապարակ» օրաթերթի և «iLur.am»կայքի բողոքը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։