Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալսարանը նոր ռեկտոր ունի

Հասարակություն
rektor

Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին՝ Երևանի քաղաքապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրեց. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել զարգացման ծրագրերին»: Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նաև համալսարանի զարգացման հայեցակարգը և հավանության արժանացավ: Առաջարկվեց հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա համար: «Իհարկե վստահությունը պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում, ինչպիսին որ ունի մեր համալսարանը, կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել և դրանք իրականացնել ու լուծել: Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,-շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներից, այլև համալսարանի ողջ կոլեկտիվից այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության և թիմային աշխատանքի համար՝ ասաց ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը։ Նա անդրադարձավ նաեւ մինչ այս համալսարանի զարգացմանը ուղղված մեծածավալ աշխատանքներին, ինչպես նաև տարիներ շարունակ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի զգալի աջակցությանը համալսարանի կրթագիտական պրակտիկ աշխատանքներին: ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ ԳԱԼՍՏՅԱՆ Ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին, ք. Երևանում 1980թ. ավարտել է Կ.Մարքսի անվ. Պոլիտեխնիկական Ինստիտուտի Արդյունաբերական և Քաղաքացիական Շինարարության բաժինը և ստացել ինժեներ- շինարարի որակավորում 1993 թ-ից “Հորիզոն 95” շինարարական ընկերության հիմնադիրն է 2001 թ-ից “Արխմոնսրոյ” շինարարական ընկերության հիմնադիրն է 2005 թ-ից Հայաստանի Շինարարների Միության նախագահն է 2009 թ-ից “Հորիզոն Թրեյդ”շինարարական ընկերության հիմնադիրն է 2012 թ-ից ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան 2014թ-ից շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ 2014թ-ի մայիսից «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Հեղինակ է շուրջ 41 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների :   ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում բարձրացվել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը` ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքներ, լսարաններ և ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:   ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան 31.10.2014թ.