Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը հերթական մեդալին արժանացավ

Սպորտ
sport-halalsaran

«Համալսարանը բազմաթիվ որակի մեդալներ ունի պարգեւատրման համար: Արսենին մենք արդեն ոսկե մեդալով պարգեւատրել ենք, երբ նա 2009 թվականին Եվրոպայի չեմպիոն դարձավ: Այս անգամ նրան ուզում եմ հանձնել ԵՊՀ-ի Հոբելյանական մեդալը` արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնում աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ինչպես նշեց ռեկտորը, Արսեն Ջուլֆալակյանը համալսարանի պատմության մեջ միակ ուսանողն է, որ արժանացել է կրթօջախի ոսկե մեդալին: Համալսարանի ղեկավարները հույս ունեն, որ երկու տարի անց Արսենին կրկին կպարգեւատրեն մեդալով` արդեն 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար: Հարկ է նշել, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս սովորում է նույն ամբիոնի ասպիրանտուրայում: Դիսերտացիայի թեման է` «Սիրիայի արտաքին հարաբերությունները 1991-2001 թվականներին»: Վերջում, երբ ԵՊՀ ռեկտորն ամբիոնի ուսանողներին առաջարկեց հարցեր ուղղել Արսեն Ջուլֆալակյանին, այդպես էլ ոչ մի հարց չհնչեց: