Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը Գերմանիայում էր

Պաշտոնական
ecbfba7347c5bcbb620b42cbbc605258

Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), այնուհետ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպումներ ունենալով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանը հանդիպել է նաև Բեռլինի հայ համայնքի անդամներին՝ պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար Քրիստոֆ Ստրասսերի հետ: Հանձնակատարը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնել երկու գրասենյակ­ների համագործակցությունը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Բեռլին կատարած այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Գերմանիայի գործընկերային հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կխթանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրակա­նացմանը: Պաշտպանի աշխատակազմ