Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Տղամարդավարի պայմանավորվածություն» ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև (տեսանյութ)

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվելու է ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներից կազմված աշխատանքային խումբ, որը քննարկելու է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին գործընթացը։ Պատգամավորի խոսքերով՝ ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում ընդգրկված է լինելու Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ից ՝ հենց ինքը՝ Հովհաննես Մարգարյանը։ Իսկ ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել՝ նկատի ունենալով, որ ունեն շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ։ «Կարծում եմ, որ տեղին է նշել, որ հիմքում պետք է ընկած լինի 100% համամասնական ընտրակարգը։ Այսինքն՝ այն քաղաքական ուժերը, որոնց համար սա սկզբունքային հարց է, քննարկման արդյունքում տվեցին իրենց համաձայնությունն ու գնահատականները»,-ասաց Հովհաննես Մարգարյանը։