Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են. կա 2 պատճառ (տեսանյութ)

«Հայաստանում տնտեսական աճի տեմպերը շարունակում են դանդաղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը: Նա 2 պատճառ է առանձնացնում. «Հայաստանի հիմնական առևտրային ընկերները Ռուսաստանը և ԵՄ-ն են: Ռուսաստանում տնտեսությունը շարունակում է անկում ապրել, իսկ ԵՄ-ի տնտեսությունը նոր թափ չի հավաքում: Հատկապես Ռուսաստանից Հայաստանին տրամադրվող հիմնական ֆինանսական տրանսֆերներն ու փոխանցումները Ուկրաինայի դեպքերի հետ կապված սկսեցին նվազել, միաժամանակ ռուբլին շարունակում է արժեզրկվել»: Ինչ վերաբերում է երկրորդ պատճառին, տիկին Սանչեսը նկատեց. «Սա ավելի շատ ներքին խնդիր է և կապված է երկրի բյուջեի կատարման հետ: Բանն այն է, որ երբ ԱԺ-ն քննարկում էր 2014 թվականի բյուջեն, մի շարք տնտեսական նախագծեր առանձնացվեցին, սակայն տարին արդեն ավարտվում է, բայց դրանց մեծ մասը իրականություն չդարձավ, մինչդեռ կային բոլոր հնարավորությունները և ֆինանսական միջոցները»: