Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործ՝ դատախազի կողմից անփութություն կատարելու դեպքի առթիվ

Պաշտոնական
4d4ff799892ad5c14c461802add08552

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: ՀՀ գլխավոր դատախազություն