Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
aj1

ՕԵկ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անընդունելի է համարում, որ 1-ին եւ 2-րդ երեխայի դեպքում միանվագ տրվող գումարը նույնն է՝ հիսուն հազար դրամ, իսկ երրորդ երեխայի դեպքում շեմը կտրուկ է բարձրանում՝ մեկ մլն դրամ. «Չե՞նք կարող 2-րդ երեխայի դեպքում շեմը հիսուն հազարից բարձրացնել գոնե հարյուր հազար դրամ»: ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ ասելով, որ այդ գումարները կավելանան. «Խնդիրը միայն համապատասխան ֆինանսների առկայությունն է: Սակայն երրորդ երեխան է, որ ապահվում է ընտանիքում վերարտադրությունն ու ապահովում ժողովրդագրությունը: Դա խթանում է նաեւ հաջորդ երեխաների ծնելիությանը»: Փոքր վիճաբանություն եղավ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի միջեւ: ԲՀԿ պատգամավորը, խոսելով աղքատության մակարդակից, նախարարից փորձեց տեղեկանալ գնաճային ճնշումների մասին: Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դա բյուջեի հետ կապ չունի, ու  այդ հարցի պատասխանը կարող են տալ այլ ոլորտների նախարարները: Արդյունքում երկու պատգամավոր սկսեցին միմյանց վիրավորել համապատասխան գիտելիքի եւ տեղեկացվածության բացակայության համար: