Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վստահությունը չարաշահելով՝ բնակարանը գրավադրել է. ՀՔԾ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում: Բանկից վերցված գումարները, նաև հետագայում իր կողմից ոստիկանության աշխատակցին տրված գումարները նրա կողմից բանկին չվճարելու հետևանքով բանկն աճուրդի է հանել հիշյալ բնակարանը, որի արդյունքում իրեն պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ