Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին նախարարի կինը 20 մլն դրամ նպաստ է ստացել. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b9d8d62cb6852daddb3e7eb5825be2f6

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց իրենց խմբակցություն էր ներկայացրել օրենքի նախագիծ՝ «Ժամանակավոր անաշխատունակության համար տրվող գումարների մասին». «Մեր նախաձեռնությունն այդ ժամանակ ձեր կառավարության կողմից անվանվեց պոպուլիզմ: Ես ուրախ եմ, որ լավ նախաձեռնություններն այլեւս այդպես եք անվանում: Այժմ դուք եք սկսել համանման նախագիծ»: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ ողջունում է այն կանանց, որոնք այսօր բողոքի ակցիաների են դուրս եկել, սակայն շատերն այսօր չեն կարող լինել նախարարի կին ու ստանալ ահռելի հոնորարներ ու հավելավճարներ, ինչպես, օրինակ, Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը. «Պաշտպանելով կանանց իրավունքները, որ իրենց գումարը պետք է պաշտպանվի, ինչպե՞ս պետք է համակարգում եղած խնդիրները լուծենք՝ հասկանալով, որ կա կոռուպցիա: Շատերն ուղղակի գործարքի մեջ են մտնում ու ստանում հսկայական գումարներ: Նախկին ֆիննախի կինն, օրինակ, ստացավ 20 մլն դրամ»: ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ պատգամավորի հարցադրումը կապ չունի քննարկման հետ. «Դա հանրային լսումների թեմա էր»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ խնդիրը մի քանի տարի է՝ ուսումնասիրվում է ու նպատակը նաեւ չաշխատող կանանց գումար հատկացնելն էր. «Դա ենթադրում է 15-16 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում, որը պետք տրվի մինչեւ երկու տարեկան երեխա խնամող չաշխատող մայրերին: Ինչ վերաբերում է համակարգում առկա կոռուպցիային, ապա եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կինը ստացել է չհիմնավորված պարգեւատրումներ, հղիության վերջին ամսում ընդունվելով աշխատանքի՝ ստացել է մեծ գումարներ: Հանրային վերջին լսումներին հնչած բոլոր առաջարկները ամբողջովին հավաքագրել ու ուսումնասիրում ենք, որպեսզի իրապես աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն ու նաեւ լուծվեն այն խնդիրները, որոնք մեզ մտահոգում են»: