Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնիսաժ»-ի գործն արդեն դատարանում է

Հասարակություն
vernisaj

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործը մակագրվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։ Սակայն դատական նիստի օր դեռ չի նշանակվել։ Գործով անցնում է երեք մեղադրյալ՝ Գոռ Առաքելյան, Վալերիկ Հովհաննիսյան ու Ներսես Մելքոնյան։ Նրանք բոլորն էլ կալանավորված են։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանին միանգամից 4 մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ, ապօրինի զենք-ռազմամթերք պահել, երկու և ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր, մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Սակայն Գոռ Առաքելյանի պաշտպանը համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, նա պնդում է, որ իր պաշտպանյալը ինքնապաշտպանության է դիմել։