Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ՝ Բիթլիսից 44 կմ հյուսիս-արևելք

Հասարակություն
20130613025943erkrasharj

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.08-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա­կով ժամը 18.35-ին Թուրքիայի տարածքում՝ Բիթլիս քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.730 և արևելյան երկայնու­թյան 42.300: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: