Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիժկովը չի կարող ասել՝ Ղարաբաղը հայկակա՞ն հող է, թե՞ ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikolay_Ryzhkov3

Ինչու՞ Ղրիմը Ռուսաստանի կազմում կարող է մտնել Եվրասիական տնտեսական միության մեջ, իսկ Ղարաբաղը Հայաստանի հետ չի կարող։ «Նախ պետք է կողմնորոշվել, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, եթե ինքը դառնա հայկական պրովինցիա, այդ դեպքում խնդիր չկա (Հայաստանով հանդերձ ԵՏՄ մտնելու մեջ-խմբ.)»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովը։ Ըստ նրա, այսօր Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ առկախված է, «նույն Մերձդնեստրն էլ չի կարող մտնել ԵՏՄ-ի մեջ»։ Ռիժկովը նկատեց, որ հայերը նույն հարթության մեջ են դնում Ղրիմն ու Ղարաբաղը։ «Նախ Ղրիմն ի սկզբանէ ռուսական հող է եղել, իսկ Ղարաբաղը, հասկանում եմ, ձեր համար, ցավոտ կետ է, եւ ուզում ենք, որ ինչ-որ լուծում գտնեք»,-կիսադիվանագիտորեն պատասխանեց ռուս պատգամավորը։ Ի դեպ ռուս խորհրդարանականը տեղեկացրեց նաեւ, որ Պետդուման երբեք մասնակից չի եղել Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու իր պետության որոշմանը։