Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում եք ռուսերեն խոսեք, խոսեք, չեք ուզում, ձեր գործն է. Նիկոլայ Ռիժկով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
photo.php_

Հայաստանի Ազգային Ժողովում այսօր հայոց լեզուն հակասական վիճակում էր։ Սենյակներից մեկում նեղվածք է՝ Եվրախորհրդի փորձագետների խմբի հետ հանդիպմանը պատգամավորները աշխատում էին թարգմանիչով։ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացիներին տեղեկացրեց թե ինչպիսի երկիր են եկել «Խայտառակ կոռուպցիան արդարադատության համակարգում, իրավական համակարգի կոռոզիան ծայրից ծայր», նշեց նա։ Կոնգրեսական Արամ Մանուկյանը հայոց լեզվով եվրոպացիներին տեղյակ պահեց մարտի 1-ի սպանդի, սպանությունները կոծկելու եւ անընդհանտ կեղծվող ընտրություններում եվրոպացիների բացասական դերի մասին. «Եվրոպական կառույցները քանիցս աջակցել են չընտրված իշխանություններին+վերջին բոլոր ընտրություններում ժողովուրդն ընտրել է այլ թեկնածուի, արձանագրվել է այլ թեկնածու եւ եվրոպական կառույցներից էդ կեղծիքը չի բացահայտվել, չի քննադատվել եւ աչք է փակել»։ Արամ Մանուկյանի խոսքն էլ թարգմանվեց։ Նա եւ Նաիրա Զոհրաբյանն անգլերեն գիտեն, սակայն եվրոպացիների հետ գերադասեցին գործ ունենալ Հայաստանի պաշտոնական լեզվով։ Մհեր Շահգելդյանն անգլերեն չգիտի, սակայն ֆրանսերեն գիտի։ Նա էլ խոսեց հայերեն «Նույնիսկ ֆրանսերենի դեպքում թարգմանիչի առկայությամբ ես կխոսեի հայերեն», ասաց նա։ Հայ-ռուսական միջխորհրդարանական խմբում այսպիսի ձեւականությունների կարիք չկա։ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անձամբ է խոսում ռուսերեն. «Ինձ շատ հաճելի է նշել, ասում է պաշտոնյա տիկինը։ Հանդիպման մասնակից Լեւոն Մարտիրոսյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ հայ բարձրաստիճան պետական պաշտոնյան Հայաստանի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս խոսում է օտար լեզվով «Բազմաթիվ մեր գործընկերներ, այդ թվում նաեւ ես ինքս լավ տիրապետում եմ ռուսերենին եւ կարիք չկա այլ լեզվով խոսելու»։ «Համաժամանակյա թարգմանություն կար նիստի ողջ ընթացքում», շտապում է տեղեկացնել Հերմինե Նաղդալյանը։ Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը զգուշացնում է՝ Ռուսաստանում մոտ 2,5 միլիոն հայ կա, վերջ ի վերջո հայերն ու ռուսները եղբայրներ են,. ուզում եք ռուսերեն խոսեք, խոսեք, չեք ուզում, ձեր գործն է «Ես ձեզ խորհուրդ չէի տա ներփակվել, այդ ժամանակները չեն, դրսում գլոբալիզացիա է»։